Փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը. irakanum.am
24-07-2019 12:11:31 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
irakanum.am Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են պայթեցնել Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել:
Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, որոնք խոստովանել են՝ ցանկացել են պարզապես ստուգել իրավապահների զգոնությունը:Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։
ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։