Փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը. irakanum.am


Փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը. irakanum.am

  • 24-07-2019 12:11:31   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

irakanum.am Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են պայթեցնել Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել:
 
Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, որոնք խոստովանել են՝ ցանկացել են պարզապես ստուգել իրավապահների զգոնությունը:Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։
 
ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը