Հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին. Վալերի Օսիպյան


Հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին. Վալերի Օսիպյան

  • 24-07-2019 13:35:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ Ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Վանո Սիրադեղյանին, միաժամանակ նշեց, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները։ «Ընդհանրապես, բոլոր գործերով ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք աշխատանքներ, բայց բարձրաձայնելն անթույլատրելի է, խանգարում է»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ կան հարցեր, որոնք լրագրողների կողմից ստանում են հնչեղություն՝ խոչընդոտելով տվյալ գործի բացահայտմանը։ Լրագրողներից մեկի հարցին՝ վարչապետի հրահանգից հետո Ոստիկանությունը քանի՞ սևազգեստ մարդու է գունավոր բաբոչկա հագցրել, Վալերի Օսիպյանն արձագանքեց, որ ինքն ու ԱԱԾ տնօրենը հասկացել են, թե վարչապետը սևազգեստ մարդկանց մասին խոսելիս ո՞ւմ նկատի ուներ, հետևաբար՝ դա չի սպառնում ցանկացած սևազգեստի։ Իսկ հարցին՝ բռնե՞լ են իրենց իմացած սևազգեստներին, ոստիկանապետը պատասխանեց. «Բռնել ենք, բռնում ենք ու շարունակելու ենք բռնել»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
 
Աղավնի Սուքիասյան 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը