ՀՀ կառավարությունն Արցախի հետ կապող 150 կմ ճանապարհ է կառուցելու․ Արմեն Գրիգորյան


ՀՀ կառավարությունն Արցախի հետ կապող 150 կմ ճանապարհ է կառուցելու․ Արմեն Գրիգորյան

  • 24-07-2019 17:31:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել՝ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին կապող: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
 
Նա հայտնել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է: «Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը», - ասել է Գրիգորյանը:
 
Նա հավելել է, որ նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին, կառուցման ֆինանսական միջոցները կան:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը