Ադրբեջանը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց. ԱՀ ՊՆ


Ադրբեջանը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց. ԱՀ ՊՆ

  • 27-07-2019 14:28:28   | Հայաստան  |  Քաղաքական

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 21-27-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:

 ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նոյյան տապան  -   Քաղաքական