Ադրբեջանն 2 օր ՀՀ պետական սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիա է կիրառում. ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս


Ադրբեջանն 2 օր ՀՀ պետական սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիա է կիրառում. ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս

  • 31-07-2019 14:49:31   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանն արդեն 2 օր ՀՀ պետական սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիա է կիրառում, որի հետևանքով ունենք զոհ Տավուշի մարզում:
 
Հարց. ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Քանի դեռ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ, այդ կառույցը պետք է որ դիրքորոշում արտահայտեր: Եթե 2020թ. հունվարից Զասը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, իսկ մեծ հավանականությամբ հենց նա կդառնա, ՀԱՊԿ-ից իզուր կլինի սպասել որևէ գործողություն՝ ուղղված Ադրբեջանի ագրեսիային՝ որքան էլ ՀՀ իշխանությունը պնդի, թե գլխավոր քարտուղարը կատարող մարմին է:
 
Կատարող մարմին է, բայց մինչև անդամ պետությունների կոնսենսուսը՝ հենց գլխավոր քարտուղարն է իրականացնում օպերատիվ քաղաքականությունը:
 
Նաիրի Հոխիկյան
լրագրող

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական