Բաթումի-Երեւան գնացքը զբոսաշրջիկին մահացու հարվածել է.irakanum.am


Բաթումի-Երեւան գնացքը զբոսաշրջիկին մահացու հարվածել է.irakanum.am

  • 01-08-2019 18:43:43   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

irakanum.am Չակվի ծովամերձ հանգստավայրի երկաթուղային կայարանում (Բաթումիից 17 կմ հեռավորությամբ) գնացքը զբոսաշրջիկի է բախվել: Այս մասին այսօր հայտնել է Աջարական հեռուստատեսությունը:
 
ՆԳՆ տեղեկություններով՝ Աջարիայում երկաթուղու վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհը 41-ամյա արտասահմանցի տղամարդ է: Պատահարը տեղի է ունեցել Բաթումի-Երեւան ուղերթի ժամանակ:
 
Մոտակա Քոբուլեթի քաղաքից դեպքի վայր է ժամանել շտապ օգնություն, սակայն պարզվել է, որ տղամարդը տեղում մահացել է: Նրա մարմինը տեղափոխվել է տեղական դիահերձարան:
 
Փաստով քննություն է կատարվում Վրաստանի ՔՕ 275-րդ հոդվածի 3-րդ մասով. երթեւեկության անվտանգության կամ երկաթուղու, ջրային, օդային կամ վերգետնյա տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու մահվան: Հոդվածով նախատեսվում է 5-ից մինչեւ 7 տարվա ազատազրկում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը