ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը
05-08-2019 12:44:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայտնի երաժիշտը կոչ է արել իր երկրպագուներին ճնշում գործադրել իրենց երկրների կառավարությունների վրա` հանքավայրի շահագործման դադարեցման մասին պետիցիա ստորագրելու հարցում։
armeniasputnik.am. ԱՄՆ-ն, Կանադան ու Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Հայաստանի իշխանության վրա` Lydian International հանքարդյունաբերական ընկերության շահերից ելնելով։ Lydian International-ի դուստր ընկերությունը շահագործում է Ամուլսարի հանքը։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։