Նախարար Խաչատրյանը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ


Նախարար Խաչատրյանը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

  • 05-08-2019 17:43:54   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղներ ներկայացնող տնտեսվարողների հետ։ Հերթական հանդիպումը  մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։
 
Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած  և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է  դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։
 
Տնտեսվարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշկման խնդիրներին։
Քննարկվել են նաև արտադրողների և  իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play