Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան


Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան

  • 14-08-2019 15:27:20   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը:
 
Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:
 
Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ: 
Զինվորականները իրենց գործը գիտեն և խնդրում եմ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական