ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք


ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք

  • 15-08-2019 16:24:33   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխա­տա­­կիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացա­հայտ­վել է կաշառք ստանալու դիմաց մի խումբ զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
 
Կատարվում է նախաքննություն, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play