Վրաստանում ՀՀ քաղաքացիների ընտանիք է ավտովթարի ենթարկվել


Վրաստանում ՀՀ քաղաքացիների ընտանիք է ավտովթարի ենթարկվել

  • 15-08-2019 18:25:00   | Վրաստան  |  Հասարակություն

Վրացական Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են ավտովթարի ենթարկվել:
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ վթարի հետևանքով երկու ուղևոր վնաստված է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց:
 
«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց»,- հայտնում է դեսպանությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն