Լիդյանի փաստաթուղթը ցույց է տալիս, որ ստորերկրյա ջրերի հոսքի ուղիները ԱԶԴՈՒՄ են շրջակա ջրային ռեսուրսների վրա․ Հարութ Բրոնոզյան


Լիդյանի փաստաթուղթը ցույց է տալիս, որ ստորերկրյա ջրերի հոսքի ուղիները ԱԶԴՈՒՄ են շրջակա ջրային ռեսուրսների վրա․ Հարութ Բրոնոզյան

  • 15-08-2019 22:51:26   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Լիդյանի այս փաստաթուղթը ցույց է տալիս և վկայում է, որ ստորերկրյա ջրերի հոսքի ուղիները գործառնական ժամանակաշրջանում https://goo.gl/FYwyRD, ԱԶԴՈՒՄ են շրջակա ջրային ռեսուրսների վրա, ներառյալ Ջերմուկի և Սևանա լճի վրա: Խնդրում եմ մանրամասնորենուսումնասիրել Լիդիանի այս դիագրամը: Այն, ինչ ասում են Քննչական կոմիտեի հանձնաժողովի նախագահը լիովին սխալ է:
 
 
 
Ամուլսարի վայրը, իմ կարծիքով ամենից կարեւոր ռիսկային գործոնն է: Խնդրում եմ վերանայել Ամուլսարի տեղանքը https://goo.gl/rx1pi5 եւ  http://bit.ly/2JKnvep, Ջերմուկի մոտ, երեք գետերի, երկու ջրամբարների եւ ստորգետնյա թունելի միջեւ: Թթվային դրենաժի բարձր մակարդակով, ի՞նչ եք կարծում, կարող է պատահել Հայաստանի լավագույն ջրային ռեսուրսների սրտում: Ընդհանրապես, հանքարդյունաբերականգործունեությունը չպետք է մոտ լինի ջրային ռեսուրսներին: Դուք արդեն տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում Սեւանի հետ, վատ կառավարմանարդյունքում:
 
 
 
Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դեպքում, երկարաժամկետ կործանարար բնապահպանական եւ թթվային դրենաժի հետևանքներըկշարունակվեն հարյուրավոր տարիներ: Արդյունքում երկարաժամկետ կորուստները բազմաթիվ անգամ ավելին կլինեն, քան 10 տարվակարճաժամկետ օգուտները: Ուստի ինչու՞ Հայաստանի կառավարությունը, մանավանդ Ավինյանը, եւ Շրջակա միջավայրի նախարարությունը դեռցանկանում են շարունակել իրականացնել այս նախագիծը:
 
Լիդիանը ձախողվել է և նա անելիք չունի Հայաստանում, որի համար միայն նա պատասխանատու է: Եւ հիմա ճիշտ ժամանակն է, քանի ործրագրի շատ փոքր մասն իրականացվել է:
 
 
 
Հարութ Բրոնոզյան
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն