Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 20 հա այրվող տարածք.ԱԻՆ
16-08-2019 13:27:54 | Հայաստան | Հասարակություն
Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1000 քմ, 400 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 5000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 400 քմ,
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 1000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 2000 քմ,