Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում


Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում

  • 17-08-2019 14:28:31   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն օգոստոսի 15-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:
 
 ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:
 
Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և բերվել  13 անձինք:
 
Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ:
 
Որոշ խախտումների համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
 
Ուժեղացված ծառայությունները շարունակական են:
Նոյյան տապան  -   Իրավունք