5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման


5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման

  • 18-08-2019 13:06:21   | Հայաստան  |  Հասարակություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։
 
Ուսի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք ՀԻՆԳ ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱԼ ՀԻՍՈՒՆԻՑ ԱՎԵԼ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԱՎՏՈԵՐԹՈՎ ։
 
Հարգելի հայրենակիցներ ԱՄՈՒԼՍԱՐԸ դա հայրենիք է և համահայության խնդիրն է։
Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։
Այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին ։
 
Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից առավոտյան ժամը 07։00 ։
Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19֊ին Երևանում Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00։
 
Շիրակ Բունիաթյան 
Ջերմուկի բնակիչ

 

 

 

 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն