Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից


Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից

  • 18-08-2019 14:04:41   | Հայաստան  |  Հասարակություն

Եվս մեկ դիտարկում Ամուլսարի հարցով։ Ավելի ճիշտ այսպես կոչված փորձաքննության հարցով։
 
Չգիտեմ մեզ են փորձում մանիպուլացնել, թե ժամանակին Նիկոլին են մանիպուլացրել, բայց ասում են Նիկոլն ասել ա, որ եթե փորձաքննությունը դրական արդյունք տա, ուրեմն պիտի շահագործենք։
 
Այո Նիկոլն ասել ա նման բան։ Ես չգիտեմ ինքը ինչ փորձաքննություն ա ինկատի ունեցել, բայց մենք հասկացել ենք շրջակա միջավայրի փորձաքննություն։ Իսկ լիբանանան ընկերությունը, որը ի դեպ տենց էլ չհասկացանք, թե ո՞նց ա ընտրվել, ոչ թե շրջակա միջավայրի փորձաքննություն է իրականացրել, այլ ընդհամենը քրեական գործի շրջանակներում Լիդիանի փաստաթղթերի ուսումնասիրություն է իրականացրել։
 
Այստեղից բխում են բազմաթիվ հարցեր։
1․ Ի՞նչ էր իրականում ինկատի ունեցել Նիկոլը Փորձաքննույթուն ասելով։
2․ Ո՞ւմ վրա էր դրվել այն կազմակերպելու պատասխանատվությունը։
3․ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս անհասկանալի ու խճճված իրավիճակի համար։
 
Եթե Նիկոլին իրոք մանիպուլացրել են, ապա կարծում եմ առնվազն Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից։
 
 
Տիգրան Արեգունի 
Աջակցենք սահմանամերձ գյուղերին նախաձեռնություն

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն