«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները


«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները

  • 19-08-2019 12:55:03   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները
 
 
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»  հանդես է եկել հայտարարությամբ է, որտեղ ասվում է, որ Ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների  իր պատասխանները:  
 

Փորձաքննության եզրակացության հայերեն և անգլերեն լեզուներով պատճեններին կարող եք ծանոթանալ այստեղ:


Փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ Լիդիանի պատասխանների հայերեն տարբերակը հասանելի է այստեղ:
 

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, - «Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը: Լիդիանի պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ Ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին: Պատասխանները հրապարակվել են, և անկողմանկալ վերաբերմունք ունեցող յուրաքանչյուր անձ կարող է լիովին տեղեկացված լինել՝ ծանոթանալով դրանց»:  
 
Պարոն Սելլերսը նաև նշել է, - «Շրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները, դրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա Ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները»:
 
«Լիդիանը տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն, և տրամադրված ողջ տեղեկատվությունը համապատասխանում է շրջակա միջավայրի նախորդ գնահատումների և բազմաթիվ աուդիտների շրջանակներում Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությանը: Տրամադրված տեղեկատվությունը ավելի քան բավարար էր, որպեսզի Փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել, և այդ եզրահանգումները համապատասխանում են փորձաքննության առարկա հանդիսացող խնդիրները նախկինում ուսումնասիրած միջազգային այլ փորձագետների եզրահանգումներին»:  
 
Լիդիան ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել և Ընկերությունը լաիրժեք համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն