Ֆրեսկո. մասնակիցի′ր քո ՓառաՏոնին

19-08-2019 14:51:10   | Հայաստան  |  Հասարակություն
 


2019  թ.-ի օգոստոսի 23-ից օգոստոսի 30 –ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը: 
 
Ամառային վերջին օրերը հայաստանցիների և հյուրերի համար 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական ժողովրդական տոնակատարություն՝ հանդիսատեսին դարձնելով արվեստի մի մասնիկը: Փառատոնը կունենա երկու բացում. Մոսկվա Կինոթատրոնում կցուցադրվի  «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում  ֆիլմը ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ օգոստոսի 24 –ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի
Կոմիտաս՝ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի  համերգային ծրագրով: 
 
Փառատոնի ծրագրում կընդգրկվեն բացօթյա տարածքում և դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկում ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ»: 
 
Այս տարի Ֆրեսկոն լի է նաև նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրեսկոյի շրջանակներում կներկայացնեն  սեփական փառատոների  փորձառությունը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը՝ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն  «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն: 
 
Իսկ փառատոնի՝ արտերկրից ժամանած և հայաստանյան 30 հյուրերը, փառատոնի ամբողջ ընթացքում կդառնան հանդիսատեսի ուղեկից – ընկերը արվեստում, որոնց թվում են՝ Հայր Մարեք Լիս (Լեհաստան), ով մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ (Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, հյուրերի ցանկում են նաև կինոփառատոների նախագահներ , կինոգործիչներ,  հոգևորականներ:
Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում:
 
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են  փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և  Ջուղայի:
 
 

 
Սաղմոսավանքում:   «Ֆրեսկոն»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 570 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար