Արմավիրում բացահայտվել է ապօրինի որսի դեպք


Արմավիրում բացահայտվել է ապօրինի որսի դեպք

  • 20-08-2019 10:30:31   | Հայաստան  |  Հասարակություն

 
Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք։ 
 
Քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։ 
 
Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
 
Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են։
Նոյյան տապան  -   Հասարակություն