Գյումրու օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է իրականացրել. տուժածներ չկան


Գյումրու օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է իրականացրել. տուժածներ չկան

  • 20-08-2019 10:33:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
Օգոստոսի 19-ին, ժամը 12:40-ին ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել:
 
Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի Կենտրոնական կարգավարական Ծառայության կարգավարի հետ, ով հաղորդեց, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող Բոինգ 738 օդանավը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: 
 
Ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր. տուժածներ չկան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play