Մանկապղծության մեջ մեղադրվող նախկին զինվորականը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին


Մանկապղծության մեջ մեղադրվող նախկին զինվորականը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

  • 20-08-2019 13:17:50   | Հայաստան  |  Հասարակություն
 
Հարգարժան Պարոն Վարչապետ Ձեզ դիմում է հայ մարդ, ով դարձել է արդարադատական համակարգի հերթական զոհերից մեկը:
 
Ես Էդգար Ստեփանյանն եմ: Ռազմական բարձրագույն կրթությամբ նախկին սպա, ով որոշ մարդկանց զրպարտանքի արդյունքում հայտնվեց բանտում և մեղադրվեց ամենազզվելի հոդվածով՝ մանկապղծություն:
 
Ես բազմաթիվ անգամ որոշել եմ դիմել ծայրահեղ քայլերի և հիմա էլ պատրաստ եմ, բայց կա մի բան որը ինձ ստիպում է պայքարել, դա իմ անմեղությունը ապացուցելու հավատն է: 2019 թվականի օգոստոսի 23-ին լրանում է 6 տարին, որ ես հայտնվել եմ այս քաոսում: Վերաքննիչ դատարանը 2 տարուց ավել չի քննել իմ գործը: Ես պատրաստ եմ նորից անցնել դժոխքի միջով միայն ինձ շրջապատող մարդկանց աչքերի մեջ կարողանամ նայել առաջվա նման:
 
2013 թվականի օգոստոսի 23-ին ինձ մեղադրեցին քրեական օենսգրքի 138-րդ հոդվածով, որից հետո Արաբկիրի ոստիկանությունում ինձ տվյալ պահին անհայտ հանգամանքներից ելնելով հոդվածը փոխվեց և ինձ վերագրեցին քրեկան օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասը:Նախաքննության ժամանակ հետաքննիչը գրում է, որ ինձ ` Էդգար Ստեփանյանիս բացատրվել է, թե ինչի համար են բերման ենթարկել, որից հետո ստորագրությամբ բաց են թողել: Ես հայտարարում եմ, որ հետաքննիչը ստել է, որովհետև նույն պահից ես կալանավորվել եմ: 
 
Քննչական բաժնում Սամվել Հովհաննիսյանը թույլ է տվել բազմաթիվ սխալներ: Նա միտումնավոր շեղել է քննության ընթացքը և այն տարել օրենքի հակառակ ճանապարհով:Այդ ժամանակ իմ շահերը պաշտպանում էր փաստաբան Արշակ Հարությունյանը: Հետագայում պարզվեց, որ նա քննիչ Սամվել Հովհաննիսյանը մոտ ընկերն է հանդիսացել: Քննիչ Հովհանիսյանին հաջողվցել է կեղծել թքի անալիզը: Գործընթացին չեն մասնակցել պաշտպանս,մասնագետը և ընթերականները:
 
Ոստիկանությունում հագուստս առգրավելու ընթացքում՝ չփաթեթավորվեց ու չկնքվեց, ինչը պահանջում էօրենքը:Քննիչը այն շպրտեց մի անկյուն: Պնդում եմ, որ երխայի ցուցմունքը ուղղորդված է քննիչի կողմից: Իմ դատավարությունը առաջին ատյանում տևել է 3 տարի 7 ամիս:
Երեխայի հայրը՝ Ա. Յայլոյանը և մայրը՝ Գ.Գասպարյանը դատարանում սուտ ցուցմունքներ են տվել և այլևս չեն ներկայացել դատարան: Երեխային դատարան չեն բերել:
 
Հաշվի չառնելով մեր դիրքորոշումը դատական նիստերը անցկացրին դռնփակ կարգով:Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դատավարությունը դեռ չավարտված տուժողի ընտանիքը մեկնեց ԱՄՆ՝ մշտական բնակության (Տարիներ շարունակ դեսպանատանը մերժվել էին):
 
ԱՄՆ մեկնելուց հետո վերաքննիչ դատարանը, ի դեմս դատավոր Մանուշակ Պետրոսյանի ներկայացրեց մի նամակ, որը չուներ հասցե և ստորագրված չէր: Նամակում խոսվում էր այն մասին, թե իմ հարազատները սպառնացել են երեխայի ընտանիքին ու նրանք ստիպված լքել են հայրենիքը:
 
Փաստում եմ, որ դա լկտի սուտ է և ամբողջ կեղծիքը սարքվել  և երեխան օգտագործվել է շահադիտական նպատակներով:
 
Մի փոքրիկ երեխայի ցուցմունքի հիման վրա ես դատապարտվեցի 10 տարվա ազատազրկման: Ընդգծում եմ միայն դեռ 4 տարին չլրացած փոքրիկի ցուցմունքի հիման վրա:
 
Երեխան նշում է, որ ճակատագրական օրը ինքը բակում խաղացել է Աիդա Նիկողոսյանի հետ: Սակայն հետո ապացուցվել է, որ Աիդա Նիկողոսյանը ծնողների հետ գտնվել է տատիկի տանը:
 
Պետք է նշեմ, որ նախաքննության ընթացքում քննիչ Սամվել Հովհաննիսյանը կատարել է 59 ճակատագրական սխալ:Առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը 3 տարի և 7 ամիս տևած դատավարության ժամանակ 271 ճակատագրական սխալ է կատարել: 
 
Հարգարժան վարչապետ թավշյա հեղափոխությունը իմ մեջ ծնեց հավատ, որ այս «կարած» գործը հնարավոր է բացել: Ինձ անարդար դատողներն էլ կպատժվեն: Ես պատրաստ եմ ամեն ինչի, բայց իմանամ հանուն ինչի: Հավատացեք հոգնել եմ այս տառապալից վիճակից, այլևս չեմ կարող անիմաստ նստել: Ակնկալում եմ Ձեզնից, որ հրահանգեք արդարադատական մարմիններին հնարավորություն տալ ինձ բացահայտելու անմեղությունս:
 
Կանխավ շնորհակալ եմ:
«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ`  Էդգար Ստեփանյան
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play