Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքով ձուկ բռնողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքով ձուկ բռնողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-08-2019 13:40:55   | Հայաստան  |  Հասարակություն



 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ: 
 
Պարզվել է, որ նրանց իր վարած «Սամանդ» մեքենայով գետափ է տեղափոխել մեկ այլ գառնեցի: Երեքն էլ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին:
 
Նրանց մոտ հայտնաբերվել են մարտկոց, ձկնորսական ցանց, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ինքնաշեն հոսանքափոփոխիչ և 130 կարմրախայտ:
 
Վնասի չափը պարզվում է: 
 
Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play