Դասընթացների նպատակն էր նպաստել Ջավախքում կարպետագործության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը, այս արհեստի տարածմանը, ինչպես նաև ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված փորձի ու գիտելիքի փոխանցմանը սերունդներին:
Ծրագիրն ընթացավ 3 փուլով՝ հայկական զարդանախշերի ուսուցում, կարպետագործություն, գոբելեն:
Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին հայկական զարդարվեստը, ինչը թերևս, հայի մշակութային ինքնության ամենավառ դրսևորումներից է: Ծանոթացան հայկական զարդանախշերի տեսակներին՝ բուսական, երկրաչափական, կենդանական, հյուսվածքային, դրանց կառուցման սկզբմունքներին և գունային գամմային:
Դասընթացների ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց գործած կարպետները, որոնք նվիրեցին տուն-թանգարանին: