Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին


Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

  • 20-08-2019 18:01:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը օգոստոսի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը:
 
Կարեւորելով փոխգործակցությունը Եգիպտոսի հետ՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ, ըստ առկա տվյալների, այդ երկիր Հայաստանի քաղաքացիների տարբեր նպատակով պարբերաբար այցերն առաջատարների հնգյակում են:
 
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են վերջերս Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին. կարեւորվել են նմանատիպ իրավիճակներին կողմերի միջեւ արագ արձագանքն ու լուծումներ գտնելը:
 
Քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր:
 
Արժեւորելով հետագա համագործակցության խորացումը՝ Վահե Էնֆիաջյանը եւ դեսպանն ընդգծել են նմանատիպ հանդիպումների դերը, ինչը եւս մեկ քայլ է ամրապնդելու պետությունների միջեւ դիվանագիտական փոխգործակցությունը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն