ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

20-08-2019 18:10:06   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները պիտի սկսին 20 Օգոստոս 2019-ին եւ պիտի տեւեն շուրջ երկու ամիս։ Վերանորոգման ծախսերը ստանձնած են հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի ազգայիններէն Տէր եւ Տիկ. Յովսէփ եւ Էլիզապէթ Պոյաճեան։
 


Վեհափառ Հայրապետին գահակալութեան շուրջ 25 տարիներուն ընթացքին երրորդ անգամ ըլլալով Մայր Տաճարը կ՚ենթարկուի ամբողջական վերանորոգման՝
բնականաբար յաճախակի առիթներով կատարուած բարեզարդման որոշ աշխատանքներու առընթեր։
 
Մայր Տաճարի վերանորոգութիւնը պիտի տեւէ շուրջ երկու ամիս եւ այդ շրջանին Ս. եւ Անմահ պատարագները պիտի մատուցուին Տաճարին կից գտնուող դամբարանին մատրան մէջ։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 407 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար