Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ


Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ

  • 20-08-2019 18:18:11   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության, տնտեսագետ Դավիթ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ գրել է. 
 
«Հանքը շահագործել-չշահագործելու հարցը պիտի հանգի պարզ հաշվարկների ու թվային արդյունքի: 
 
Հաշվարկները մոտավոր սրանք են.
 
1. Գնահատել պետության համար հանքից սպասվելիք եկամուտը (հարկեր, տուրքեր, այլ վճարներ), ավելացնել աշխատատեղերով պայմանավորված ֆինանսական էֆեկտը, այլ հարակից ծառայություններից ստացվող բյուջետային լրացուցիչ մուտքերը և այլ դրական արդյունքները (ԴՐԱԿԱՆ արժեք):
 
2. Գնահատել շահագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող հնարավոր ռիսկերը, դրամական արտահայտությամբ վնասի արժեքը, գնահատել հասցված վնասի վերականգնման հնարավորությունները և արժեքը (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):
 
3. Գնահատել Չ´շահագործման հետևանքները, այդ թվում` հնարավոր արբիտրաժային վեճում պարտվելու հավանականությունը և արժեքը, դրա հետևանքով երկրի ռեպուտացիոն ռիսկը և նոր դիրքը տարբեր վարկանիշներում, դրանց թվային արժեքը, պետության չստացվող եկամտի չափը, չբացվող աշխատատեղերի դրամական արժեքները և այլն: (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):
 
Վերոնշյալ արժեքների համադրության արդյունքն էլ պիտի ցույց տա շահագործման նպատակահարմարությունը: Սա է, որ կառավարությունը, կարծում եմ, հաշվում է և այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում է: Էական դրական արժեք ստանալու դեպքում` ՊԵՏՔ է շահագործել, չնչին բացասականի դեպքում` ՈՉ:
 
Ի դեպ, արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է: Հետևությունները թող անեն մասնագետները և, ի վերջո, կառավարությունը: 
 
Մնացած ոչ մասնագիտական հնչող գնահատականները լուրջ չեն և հուզական են, իսկ դրանցով առաջնորդվելը պոպուլիզմ է և որոշ դեպքերում` երկիրը մինչև դեֆոլտի դուռը հասցնելու ճանապարհ:
 
Կներեք չորությանս համար. ես տնտեսագետ եմ ու թվերի մարդ եմ:
 
Պատրաստ եմ քարկոծվել...»
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն