ՊԵԿ պարզաբանումը քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ

20-08-2019 18:46:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ անհարժեշտ է համարում տեղեկացնել, որ նա 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» ՍՊԸ-ի անունով ՀՀ ներմուծված ապրանքները։ 
 
Ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ  Արթուր Խառատյանը մաքսային վճարներից խուսափելու նպատակով, նախապես համաձայնության գալով «Օնէքս» ընկերության ներկայցուցիչների հետ, օգտագործելով ընկերության փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցելու հանգամանքը, տարբեր ֆիզիկական անձանց փաստացի պատկանող բեռների ներկրումը ձևակերպել է «Օնէքս» ընկերության անվամբ։ 
 
ՊԵԿ քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա  մաքսային վճարներից խուսափելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Նախաքնությունը շարունակվում է։
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 396 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար