«Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». ջերմուկցի
21-08-2019 13:25:27 | Վայոց ձորի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
«Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։
Նա ընդգծեց, որ երեկ համայնքում տեղի ունեցած քննարկման արդյունքում հասկացել են՝ բնակչությունը պատրաստակամ ու հաստատակամ է իր որոշման մեջ։
«Մեծից փոքր, կին, երեխա մինչև վերջ պետք է պաշտպանենք Ամուլսարը: Մեր քայլերը շարունակելու են կրել խաղաղ բնույթ»,-նշեց Բունիաթյանը։
Խոսելով հետագա քայլերի մասին, բնակիչն ասաց, որ դրանք կախված են լինելու տվյալ պահի զարգացումներից։
«Քանի դեռ կառավարության կողմից չկա կոնկրետ գործողություն, չկան ոստիկանական զորքեր և այլն, մենք ապրելու ենք մեր բնականոն կյանքով»,-«Փաստինֆո»-ին հայտնեց Բունիաթյանը։