Բացահայտվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք. Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս


Բացահայտվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք. Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս

  • 21-08-2019 13:44:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք:
 
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների 
հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա՝ բնությանը պատճառելով 1.188.834 ՀՀ դրամի վնաս:
 
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին 
մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն