ՄԻՊ աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել


ՄԻՊ աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

  • 21-08-2019 14:28:41   | Հայաստան  |  Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է  Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում:
 
Դիմողի փոխանցմամբ՝ աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամերին, ինչի պատճառով պարբերաբար խոչընդոտներ են առաջանում ավտոմեքենան կայանելու հարցում: Բացի այդ, տեղաշարժման սահմանափակումներ ունենալու պատճառով ավտոմեքենան չի կարողանում կայանել հարակից շենքի բակային տարածքում, քանի որ տվյալ դեպքում իր համար լրացուցիչ բարդություններ են առաջանում աստիճաններով բնակարան բարձրանալու հետ կապված:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում քաղաքացու բարձրացրած խնդիրը դրական լուծում է ստացել։ Պետական մարմիններին ուղղված գրությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կատարվել են համապատասխան գծանշման աշխատանքներ:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
 
 
 

 
Նոյյան տապան  -   Հասարակություն