Արցախի նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին
21-08-2019 17:25:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:
Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս անվանի մասնագետը կնպաստի մեր հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: