«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են. «Փաստինֆո»

21-08-2019 17:42:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի և նախկին տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և հայտարարել հետախուզում»,-«Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։
 


«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանի եւ ընկերության նախկին տնօրեն Կարեն
Կարապետյանի մասին է։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին կալանավորվել է «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը, «Էլիպս»-ի և «Սեքյուրիթի դրիմ»-ի գլխավոր հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի էր համարել գրավի կիրառումը։
 
Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 528 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար