Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

21-08-2019 18:03:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այժմ դրանք հասանելի են բոլոր ցանկացողների համար, ովքեր չէին հասցրել պարտատոմսերը ձեռք բերել տեղաբաշխման ընթացքում: Տեղեկացնենք նաև, որ 2019թ. օգոստոսի 16-ին Ucom ընկերությունն իրականացրել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումները:
 


«Ուրախությամբ հայտնում եմ, որ ներդրողներն արդեն իսկ կարող են մարման ժամկետից շուտ վաճառել իրենց պարտատոմսերը կամ դրանց մի մասը։ Իսկ մեր վստահելի գործընկերոջը՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը, շնորհվել է շուկա ստեղծողի (market maker-ի) կարգավիճակ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
«Այսպիսով ավարտին հասցրեցինք
տեղաբաշխման գործընթացի հետ կապված վերջին փուլը: Պարտատոմսերն արդեն հասանելի են ֆոնդային բորսայում, և մենք վստահ ենք, որ դրանք դառնալու են ամենաակտիվ շրջանառվող գործիքներից մեկը», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը։
 
Ներկայումս ֆոնդային բորսայում շրջանառվում են 5 մլն ԱՄՆ դոլար և 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր։
 
«Գովելի է, որ ընկերությունները հանրությունից վարկային միջոցներ ներգրավելու խիզախություն ունեն, ինչը վկայում է իրենց վստահության մասին։ Եվ կրկնակի գովելի է, որ հանրությունն սկսում է վստահել բիզնեսին ու ավելի շատ ներդրումներ անել արժեթղթերի մեջ։ Այսպիսով, արձանագրում ենք շատ դրական դինամիկա՝ թողարկողների, ներդրողների ու ծավալների աճ», - ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։  
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1009 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար