«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիտորդություն կիրականացնի Արցախի ՏԻՄ ընտրություններում

22-08-2019 12:12:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը կհետևի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 8-ին:
 


Արցախում ընտրությունների մոնիթորինգի իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ կազմակերպությանը հատկացվել է 16 մլն 200
հազար դրամ:
Գումարը կուղղվի կարճաժամկետ դիտորդական առաքելության, ընտրողների իրազեկման տեսանյութերի պատրաստաման և մեդիա մշտադիտարկման աշխատանքներին: 
 
Ընտրությունների օրը դիտորդական առաքելության աշխատանքները կհամակարգի «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 398 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար