Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



22-08-2019 15:26:13   | Հայաստան  |  Հասարակություն
Օգոստոսի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը 58 երթուղու ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր: 
 


Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:
 
Բացահայտման աշխատանքներին միացան նաև
ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, և հենց նրանց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ էլ օրեր անց գողություն կատարած անձը հայտնաբերվեց:
 
Օգոստոսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի: 
 
Նա խոստովանել է կատարածը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 
Քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք` մարդաշատ վայրերում պայուսակները, դրամապանակները, բջջային հեռախոսները պահել տեսադաշտում, նման վայրերում զերծ մնալ թանկարժեք զարդերն ի ցույց դնելուց:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար