Տիգրան Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ


Տիգրան Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ

  • 22-08-2019 16:31:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ոլորտային հանդիպումները մասնավոր հատվածի հետ շարունակվում են։
 
Նախարարը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են այդ ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները և առկա խնդիրները։ Բարձրացվել են գոտիավորմանը, նախագծերի համաձայնություններին, փորձաքննության ընթացակարգերին, ավարտական ակտերի տրամադրմանն առնչվող խնդիրներ։
 
Մեկ այլ հանդիպում տեղի է ունեցել մեքենաշինական, սարքաշինական և էլեկտրատեխնիկայի արտադրության ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս ճյուղի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց հուզող հարցերի շրջանակը․ ոլորտային կրթություն և կադրերի համալրում, ներկրվող հումքի որակ, ընկերություններին տրվող արտոնությունների ընթացակարգեր և պայմաններ, ֆինանսական միջոցների հասանելիություն, արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղման միջոցառումներ և այլն։ Նախարարին նաև տեղեկատվություն է ներկայացվել ընկերությունների արտադրանքի, ծավալների և իրակացվող ծրագրերի մասին։
 
Ամփոփելով հանդիպումները, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն