Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ


Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

  • 22-08-2019 17:06:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հրավերով օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝  մասնակցելու Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը:
 
Նախատեսվում է, որ հեղինակավոր այս միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: «Վորլդսքիլզ» առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, այս տարի մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ` 50-ից ավելի որակավորումներով:
 
Համաժողովին կներկայացվեն տարբեր երկրների կրթական համակարգերի  նորարարական բարեփոխումները, կքննարկվեն մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play