Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր


Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր

  • 23-08-2019 13:02:03   | Հայաստան  |  Հասարակություն

Պարոն վարչապետը ջերկուկցիներին համոզում է, որ եթե մի փոքր վնաս լինի ու 90 օրում դա չվերացնեն, հանքը կփակենք։
 
Այստեղից բխում են մի շարք հարցեր։
 
1․ Միևնույն խնդրի առկայությունը, քանի՞ անգամ կարող է կրկնվել։ Այսինքն օրինակ օդի հետ կապված խնդիր ենք տեսնում, արձանագրում ենք, 90 օր հետք այդ խնդիրը չի արձանագրվում, համարում ենք վերացած: Բայց 30 օր հետո կրկնվում է, նորից ենք արձանագրո՞ւմ ու 90 օր ժամանակ տալի՞ս, թե՞ արդեն երկրորդ անգամ կրկնվելը համարում ենք խնդիրը չվերացված ու հստակ կարողանում ենք փակել հանքը։
 
2․ Ենթադրենք օդի հետ կապված խնդրից հետո ջրի հետ կապված է խնդիր ի հայտ գալիս, դա շտկում են 90 օրում, հետո մեկ ուրիշ ոլորտի հետ կապված խնդիր ա ի հայտ գալիս, դա էլ են 90 օրում շտկում, հետո մեկ ուրիշ, ու տենց։ Հիմա ինձ հետաքրքրում է ամեն մի ոլորտի՝ օդ, ջուր և այլն, հետ կապված քանի՞ անգամ խնդիր առաջացնելու ու 90 օրում շտկելու հնարավորություն ունի տվյալ տնտեսվարողը։ Սա կարծես առաջին հարցի շարունակությունն է։
 
3․ Մեր պետությունը ունի՞ այն գիտատեխնիկական բազան ու համակարգերը, որոնցով պիտի վերահսկի ու բացահայտի թերությունները։ Ու եթե ունի, ապա ի՞նչ մակարդակի են դրանք։ Ասենք զուտ աչքի համար տեսանելի թերություններից զատ կարող են լինել անտեսանելի թերություններ, Հայաստանը ունի՞ դրանք ստուգելու ու հսկելու հնարավորություններ։ Մաստագետները ասում են, որ շատ դեպքերում որոշ ստուգումներ պետությունը պատվիրում է դրսի կազմակերպություններին, բայց դրա համար վճարում է տնտեսվարողը։ Եթե այդպես է, այդ դեպքում կոռուպցիոն ռիսկեր չե՞ն առաջանում արդյոք։ Ստացվում է, որ հանքաարդյունաբերողը ինքն իրեն վերահսկելու փորձաքննության համար ինքն է վճարում։ Դե հայտնի խոսք կա, ով վճարում է նա էլ պատվիրում է երաժշտությունը։
 
4․ Ենթադրենք մեկ ամիս, կամ մեկ տարի, կամ 5 տարի հետո ի հայտ եկած թերություններ հիման վրա փակվում է հանքը։ Հստակեցվա՞ծ է արդյոք, թե ի՞նչ է նշանակում փակվել։ Փորձը ցույց է տալիս, որ մետաղական հանքերը փակվում են զուտ կոնսերվացնելու տարբերակով։ Դա նշանակում է, որ այն վնասները՝ թթվային դրենաժ, քամու կողմից փոշու ցրում և այլ գործընթացները շարունակվելու են տեղի ունենալ։ ՈՒ ավելի մեծ փաթով քանի որ եթե հանքը շահագործվում է, ապա դրանք ինչոր կերպ մեղմվում են, եթե փակվում է, զուտ կոնսերվացված տարբերակով, ապա տիրություն անող էլ չկա, ու ստացվում է բացիթողի վիճակ։ Այսինքն եթե պիտի փակվի, ապա պիտի փակվի ռեկուլտիվացման տարբերակով։ Պետությունը արդյոք գնալո՞ւ է կիսաշահագործված հանքի ռեկուլտիվացման, թե՞ նոր ներդրող է փնտրելու, որ գործը կիսատ չմնա․․․ Նախկին հանքաարդյունաբերության փորձը և ներկա այսպես կոչված ռացիոնալ տրամաբանությունը հուշում է, որ տարբերակ երկուսը ավելի ռացիոնալ է։ Քանի որ հանքի շահագործումը թույլատրվել է հենց ռացիոնալ դիրքերից հանդես գալով և կիսատ շահագործված հանքի փակումը ռացիոնալ չի։ Մեկ ա արդեն միջավայրը ապականել ա, փակենք չփակենք բան չի փոխվելու։
 
5․ Փակելու դեպքում ի՞նչ տուգանքներ են սահմանված հանքաարդյունաբերողի համար։ Բավարա՞ր են արդյուք դրանք վնասների հնարավորինս վերացման համար։ Եվ ի՞նչ պիտի անի պետությունը, եթե հանքաարդյունաբերողը իրեն համարի սնանակ ու հրաժարվի վնասի տուգանքներ մուծել։
 
Էլի հարցեր են ի հայտ  գալիս ի հարկե, բայց կարծում եմ սրանց պատասխանները ստանալուց հետո նոր կանդրադառնանք դրանց։
 
Ամուլսարը սար է մնալու և վերջ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն