«1+2» ծրագրով ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում են տվել

23-08-2019 13:23:40   | Հայաստան  |  Հասարակություն
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 28 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում զինվորական երդում տվեցին: Մեկ տարի անց, ավարտելով ինտերնատուրան՝ ԵՊԲՀ շրջանավարտները կստանան իրենց դիպլոմներն ու սպայի կոչում, որից հետո հնարավորություն կունենան երկու տարի Հայոց բանակում ծառայել որպես բժիշկ:
 


Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «1+2» ծրագիրն առաջին անգամ իրականացվում է ԵՊԲՀ-ի առաջարկով: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ
հնարավորություն են ստացել ծառայության ընթացքում բժշկական գործունեություն ծավալել զորամասերում:
 
Հիշեցնենք, որ 2017 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չունեն:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 578 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար