Մետրոպոլիտենի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մետրոպոլիտենի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-08-2019 14:25:55   | Հայաստան  |  Իրավունք

Ինչպես հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման, այնպես էլ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, հասարակական կարգը ապահովելու գործում առանձնակի կարևորություն ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը: 
 
Ըստ միջին վիճակագրության` ամեն օր մետրոպոլիտենից օգտվում է 35.000 քաղաքացի: Հատկապես գնացքներում, կառամատույցներում, շարժասանդուղքների մոտ ոստիկաններն ավելի զգոն են, աչալուրջ: Հասարակական կարգն ապահովելուց զատ նման շրջայցերը հնարավորություն են տալիս նաև գողության, կողոպուտի դեպքեր բացահայտել: 
 
Օգոստոսի 18-ին մի քաղաքացի մետրոպոլիտենի պահպանության բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը, մետրոյի «Ս.Դավիթի» կայարանի գետնանցումում նկատել է, որ 2 բջջային հեռախոսներն էլ չկան: 
 
Բաժնի քրեական հետախույզներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, և հետևողական աշխատանքը օրեր անց դրական արդյունք տվեց: 
 
Օգոստոսի 21-ին, ժամը 20.50-ին, գողություն կատարելու կասկածանքով մետրոյի «Գ.Նժդեհի» կայարանի գետնանցումից ոստիկանները բերման ենթարկեցին Նոր Խարբերդի 49-ամյա մի բնակչի:
 
Նա տվել է խոստովանական բացատրություն:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 
Նոյյան տապան  -   Իրավունք