Ժամանակն է, որ վարչապետը շուրջն եղածներից մի քանիսին ասի՝ վեր ընկեք տեղներդ...
26-08-2019 09:56:57 | Հայաստան | Հասարակություն
Ժամանակն է, որ վարչապետը շուրջն եղածներից մի քանիսին ասի՝ հանգիստ նստեք, ավելի ճիշտ՝ վեր ընկեք տեղներդ... Իմ երկրի վարչապետն իր ժողովրդի կողքին է, իսկ տգիտության գերագույն դրսևորումը քաղաքացուն վիրավորելն է (եթե գիտելիքն իմաստուն չի դարձրել, անիմաստ են սովորել):
Թիմային աշխատանքը հայվան լինել չի նշանակում՝ սովետա-բրեժնևյան կարգեր չհաստատեք գլխներիս Նոր Հայաստանում, մենք արդեն գույք պարտքի դիմաց, Թեղուտ ու շատ այլ ռազմավարական կորուստներ ունեցել ենք այդ «թիմ» կոչվածով և չենք ընտրել իշխանություն, որ նողկալին հետ բերի: Առաջնորդին քծնանքով ու «ամենաճիշտն ես» ասելով կործանողներն են թիմից դուրս, ոչ թե երկրի ցավով մտահոգ մարդիկ: Ի դեպ, Նապոլեոնը գլխատում էր քծնողներին՝ ասելով, որ այդ կերպ ծաղրում են իրեն...
Ամուլսարը սար է մնալու, այլ տարբերակ չի լինի, վարչապետը դժվար ուրիշ որոշում կայացնի, թեկուզ քաղաքական կոմպոնենտ կա: Կգնան արբիտրաժ: Արբիտրաժի վնասը մեր և սերունդների առողջությունից, կյանքից ավելին չի: Այն մոնղոլ-թաթարների օրոք է սկսվել գործընթացը, նրանց էլ թող պարտադրվի իրենց առաջնորդի հետ միասին վճարել՝ «հզոր թիմով»:
Ջերմուկի զարգացման միայն մի քանի ծրագրի ես եմ ծանոթ: Ներդրումային վստահության լուրջ խնդիրներ չեն լինի, քանի որ թալան չկա, «փայ մտնել» չկա, այնպես էլ չէ, որ իրենց կոտորում են հիմա խոշոր ներդրումներով: Այ, երբ վարչապետն իր «թիմը» կմաքրի (արել էին՝ դրա դիմաց պաշտոն, հնարավորություններ ու ժամանակ տրվել էր դրսևորվելու համար, չեն կարողանում՝ հետ պետք է քաշվեն. պարզ տրամաբանություն), տարատեսակ խորհրդականներն ու նախարարները չիմացությունը թաքցնելու և պաշտոնին մնալու համար ամենաանհեթեթ պատրվակներով հսկայական ներդրումների ծրագրերը չեն փոշիացնի, չեն ձգձգի, ներդրողի հետ կբարիհաճեն գոնե հանդիպել՝ գուցե այլ առաջարկ էլ ունենա, գերմանացի ներդրողին, ասենք, իրանցիների պատասխանը չեն ուղարկի, ամեն ինչ կգա տեղը կընկնի:
Վայոցձորցիներն ու մյուսներն էլ նման դեպքերում կարող են օրինակ վերցնել նոյեմբերյանցիներից: Նրանց էլ ոչ պակաս հեքիաթային կյանք, բարձր աշխատավարձով գործ, մեծ փողերով տարածքների գնում էին առաջարկում, բայց ինչ հանք բացել, նույնիսկ ուսումնասիրել, չափագրումներ անել թույլ չտվեց սահման պահող մեր այդ կողմի ժողովուրդը: Վճռականությունը դա է, ընդ որում՝ նախկինների օրոք. սա՝ «եսլի շտո» հետագայի համար:
Շատ մեծ հաշվով՝ նորմալ գործընթացներ են երկիր կառուցելու ճանապարհին, կարևորը՝ մեր իշխանութնունը քննարկումների արդյունքում թույլ չի տա երրորդ- չորրորդական երկրների պես ընդերքը հոշոտեն, թեկուզ գերարդի տեխնիկայով: Տուրք չտալով ամբիցիաներին՝ որոշումները կարող են փոխվել, քանի որ մեր բոլորի նպատակը մեր երկրի զարգացումն ու անվտանգությունն է: