ԱրՃիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը


ԱրՃիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

  • 26-08-2019 11:01:46   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օգոստոսի 26-ի առավոտյան ժամը 08. 30-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչները ի նշան բողոքի, որ խմելու ջուր չունեն, փակել են միջպետական  ավտոճանապարհը։ Նախորդ անգամ նրանք հուլիսի 1-ին  էին  նույն խնդրով  փակել միջպետական ճանապարհը։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ արճիսցիները  սպասում են  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի  ժամանելուն ։ Համայնքի ղեկավարի  խոսքերով՝ մարզպետը Արճիսի խմելու  ջրի խնդիրը ներկայացրել է  կառավարություն։
 
Հավելենք, որ այդ խնդիրը լուծելու համար հարկ է Արճիսի ներքեւով ձգվող  Ստեփանավանի ջրագծից ճյուղավորում անցկացնել, պոմպակայան գործարկել։
 
Լուսանկարները՝ Գարիկ Միսկարյանի
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play