Սատարում ենք Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին. Սասնա Ծռեր


Սատարում ենք Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին. Սասնա Ծռեր

  • 26-08-2019 12:15:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Սատարում ենք Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու 
Գրիգորի Սահակյանին, հաշվի առնելով նրա քաղաքական չեզոքությունը:
 
<<Սասնա Ծռեր>> Արցախյան Կուսակցության Քարտուղարույթան հայտարարությունը
 
Սասնա Ծռեր արցախյան կուսակցությունը 2019 թ. ՏԻՄ ընտրություններում սատարում է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին: Գրիգորի Սահակյանն առանձնանում է իր անցած ճանապարհով և ներշնչած վստահությամբ: Նա գրեթե պատանեկան տարիքից մասնակցել է Արցախի ազատագրական պատերազմին, այնուհետև դարձել է հմուտ զինվորական ու հրամանատար: Ապրիլյան քառօրյայի ընթացքում ամբողջ որակով դրսևորվեցին նրա հրամանատարական-կազմակերպչական տաղանդը և ազգային-քաղաքական սկզբունքայնությունն ու նախաձեռնողականությունը: Այնպիսի պայմաններում, երբ Երևանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեղմ ասած, ոչ միայն իր դերը չէր կատարում, այլև անուղղակի կերպով խանգարում էր հակառակորդին արժանի հակահարված հասցնելու քայլերը, Գրիգորի Սահակյանն իր հրամանատարությամբ գործող Արցախի ՊԲ լավագույն զորամասերից մեկը նախականխիչ հրետանային հարվածներով ծանր վնասներ պատճառեց հակառակորդին և կենտրոնական ուղղությամբ կասեցրեց նրա առաջխաղացումը՝ ըստ էության որոշիչ դեր խաղալով ադրբեջանական հարձակումը ձախողելու հարցում:
Այսօր արդեն քաղաքացիական կյանքի անցած Գրիգորի Սահակյանը շատ լավ գիտի Ստեփանակերտը և ամբողջ Արցախը, նրանց պրոբլեմները, ունի այդ պրոբլեմների լուծման արդյունավետ ռազմավարական մոտեցումներ, վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը, փորձով իրեն արդարացրած գերազանց կազմակերպիչ է, լավ ղեկավար ու թիմային աշխատող, ուստի այս ամենի շնորհիվ արժանի է ստանձնելու Ստեփանակերտի ղեկը: Սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գրիգորի Սահակյանին սատարելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ռեսուրսով, իսկ ստեփանակերտցիներին կոչ ենք անում իրենց ձայնը տալ նրան և համախմբվել նրա արդյունավետ ծրագրերի շուրջ:
 
Ստեփանակերտ 25. 08.2019 թ.
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play