Էնքանա գոռացել ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ, ձայնը լրիվ կտրվելա. պարոն Փաշինյան, դրանից առաջ էլ գոռում էինք ՄԵՌԺԻՐ ՍԵՌԺԻՆ...
27-08-2019 09:37:46 | Վայոց ձորի մարզ | Հասարակություն
Վերջերս վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի այցի ժամանակ Ջերմուկում բնակիչները վանկարկում էին (ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ)։
Երբ վարչապետը դուրս եկավ շենքից` (որտեղ պատահական բնակարանների դռներ էր ծեծում և կարծիք հարցնում ԱՄՈԻԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ մասին) բակում հավաքված բնակիչներից մի երիտասարդ կտրված ձայնով վանկարկեց (ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ )։
Վարչապետը նայեց այդ տղային ու ժպտալով ասաց `
-Հլա նայի է, էնքանա գոռացել (ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ) ձայնը լրիվ կտրվելա ։
Ի պատասխան կողքից մի բնակիչ, ով ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ակտիվ մասնակից է ասաց`
-Պարոն Փաշինյան դրանից առաջ էլ գոռում էինք ՄԵՌԺԻՐ ՍԵՌԺԻՆ ու էլի ձայններս կտրվում էր։
Ինչևէ ԱՄՈՒԼՍԱՐԸ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։