Լուծումներ Նիկոլ Փաշինյանին, Ամուլսարի հարցով․ Գեղամ Օհանյան


Լուծումներ Նիկոլ Փաշինյանին, Ամուլսարի հարցով․ Գեղամ Օհանյան

  • 29-08-2019 23:08:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Բնապահպան - ակտիվիստ, "Ամուլսարն առանց հանքի" նախսձեռնության համակարգող Գեղամ Օհանյանն իր ֆեյսբուկյան էջում գրում է․
 
"Ճիշտն ասած չգիտեմ, ու վերջերս սկսել եմ կասկածել արդեն, ամեն բան հասնու՞մ է արդյոք Փաշինյանին, թե նա տեղեկատվական բլոկադայի է ենթարկվում իր օգնականների կողմից։ Ամեն դեպքում շարադրեմ մի քանի տարբերակ, հուսալով, որ տեղ կհասնի․․․
 
1․ Հասկանալի է, որ ճնշումներ կան արևմուտքից, որքան էլ որ դա թաքցնի վարչապետը, իր ուժը ցույց տալու համար, ամեն դեպքում հասկանալի է ու տեսանելի։ Այդ ճնշումներից խուսափելու համար, կամ դրանց դիմանալու համար անհրաժեշտ են հենարաններ։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն մի քանի տարի է, խորհրդարանական երկիր ենք, և այս հարցը արդեն վաղուց հատել է տեխնիկականի շեմը և վաղուց գտնվում է քաղաքական դաշտում, դրա արդյունք են նաև ժողովրդի ակտիվ ներգրավվածությունը հարցին։ Վարչապետը կարող է խնդիրը տեղափոխել խորհրդարան, թող այնտեղ որոշում կայացնեն, կարծում եմ ժողովուրդը կհոգա, որ ամեն բան ճիշտ անցնի։ Չէ որ Արևմուտքը խրախուսել է խորհրդարանական մոդելը, որով մենք առաջնորդվում ենք։
 
2․ Ես զարմանում եմ, թե ինչու քնչականը Ամուլսարի հարցով չի հայտնաբերում հանցագործ տարրերի, նախորդ իշխանության պետական մարմինների մեջ և հետևաբար ամբողջ բեռը տեղափոխի այդ դաշտ։ Նույն ժամանակ կպատժվեն մեղավորները, ժողովուրդը կկանգնի վարչապետի թիկունքին, իսկ դրսի ուժերի ճնշման լծակը կփոքրանա։
 
3․ Երրորդ հայտնի տարբերակը, ժողովրդի ուղիղ արձագանքի ու բացասումի վրա հենվելն է, որով երբեմն առաջնորդվում էր նաև նախորդ իշխանությունը։ Փաստացի հիմա այս երրորդ տարբերակի մեջ ենք։ Էլի խնդիր չկա, ուղղակի իմացեք, որ այս տարբերակով ձեր վարկանիշը սահում է վար, որքան էլ մենք ջանանք, որ դա տեղի չունենա։
 
4․ Եվ ահա չորրոդ տարբերակը։ Դեմ գնացեք արևմտյան ճնշող ուժերին, ուղղակի դեմ գնացեք, տեսնենք ինչ կլինի։ Կարծում եմ ինչ էլ որ լինի, ժողովուրդը կների ձեզ։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ մենք տարածաշրջանում յուրահատուկ դիրք ու կարգավիճակ ունենք, մեր բացակայությունն ու թուլացումը ձեռք չի տալիս արևմուտքին, հասկանալի պատճառներով։ Եթե տարածաշրջանում հզորանան ու միանան մուսուլմանական ուժերը, դրանք կդառնան արևմուտքի համար անկառավարելի։ Հետաքրքիր է, ինչպես պիտի սաստեն մեզ, եկեք չմոռանանք նաև, որ մենք միշտ ունենք արևմուտքի համար ոչ ցանկալի տարբերակ, նա մեզ չի դրդի դրան։
 
Հ․Գ․
Պարոն վարչապետ, էս որ մի տարիա ասում ենք, նորմալ թիմ չունեք է, այ էս օրվա համար էինք ասում, ամեն մեկի ելույթը մի ռումբ է ձեր աթոռի տակ, ասեք քիչ խոսեն։
 
Միայն մի բան ասեմ, էս վիճակը ձեր օգտին չի, մի ապակայունացրեք ձեր, ապա երկրի այժմյան վիճակը, մենք պատերազմող երկիր ենք և ունենք արտաքին մարտահրավերներ։
Հուսամ այս համեստ տարբերակները տեղ կհասնեն բարի մարդկանց միջոցով։
 
Բարի գիշեր"։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն