Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են ՀՀ և Արցախի խորհրդարանների փոխգործակցության հարցեր


Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են ՀՀ և Արցախի խորհրդարանների փոխգործակցության հարցեր

  • 02-09-2019 11:00:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
 
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ  քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
 
Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play