Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը


Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

  • 03-09-2019 14:24:23   | Հայաստան  |  Իրավունք

Դատարանն այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:
 
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօրվա նիստում նոր միջնորդություն էր ներկայացրել՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու մասին:
 
Ըստ փաստաբանի՝ պատրաստ են նաև այլ չափի գրավ վճարել, եթե դատարանը նման որոշում կայացնի:
 
Արսեն Մկրտչյանը խափանման միջոցը փոխելու միջնորդության հիմքում դրեց այն, որ, նրա խոսքով, Մանվել Գրիգորյանը երեք տասնյակ հիվանդություն ունի, և արդեն հինգերորդ անգամ նա չի կարողանում ներկայանալ դատական նիստերին:
 
Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանին պետք է հնարավորություն տալ բուժում ստանալ իր նախընտրած բժիշկների մոտ:
 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նոյյան տապան  -   Իրավունք