Ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության


Ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության

  • 03-09-2019 16:13:09   | Հայաստան  |  Հասարակություն



Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության:
 
«Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև մեր համաքաղաքացիների կարգապահությունն ու զգոնությունը։
 
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները, դպրոցամերձ տարածքներում վարել դանդաղ և պահպանել առավելագույն զգոնություն, երեխաների տրանսպորտային միջոց նստելու կամ իջնելու դեպքում պարտադիր միացնել վթարային թարթող լույսերը։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։  Ձեր անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանություն»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
 
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play