«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցները կալանավորին տեսակցության եկած քաղաքացու գուլպայում հայտնաբերել են դեղահաբեր․նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն


«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցները կալանավորին տեսակցության եկած քաղաքացու գուլպայում հայտնաբերել են դեղահաբեր․նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

  • 03-09-2019 17:09:09   | Հայաստան  |  Իրավունք

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի  Մ. Ս.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գուլպայից հայտնաբերել են 157 սպիտակ դեղահաբով պոլիէթիլենային փաթեթ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
 
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Ա. Ն.-ին։
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն հայտնաբերվածի բաղադրությունը, այդ թվում թմրամիջոց կամ հոգեմետ նյութ լինելու հանգամանքը պարզելու կապակցությամբ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք